Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում

Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում է մեծացնել հանրային աջակցությունը՝ թիրախավորելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ենթադրվում է, որ Նեթանյահուն նպատակ ունի մեծացնել  ներքին քաղաքական աջակցությունը՝ օգտագործելով այն փաստը, որ Էրդողանի հետ ունի լարված հարաբերություններ։

Ըստ իսրայելական «i24NEWS»-ի՝ Նեթանյահուն պաշտոնյաներին հանձնարարել է սեպտեմբերի վերջին ապացույցներ հավաքել Էրդողանի դեմ։ Նշվում է, որ գործը նախատեսվում է ուղարկել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ):

Բացի այդ հաղորդվում է, որ այս նախաձեռնությունը, հավանաբար, իրավական հետևանքներ չի ունենա, քանի որ Թուրքիան և Իսրայելը Հռոմի կանոնադրության կողմեր ​​չեն հանդիսանում և չեն ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը։ Դա  սահմանափակում է դատարանի կարողությունը հետաքննություն անցկացնել երկու երկրում։

Մյուս կողմից, ըստ Միջազգային քրեական դատարանի Նեթանյահուի վերաբերյալ գործի, Իսրայելի վարչապետի նկատմամբ դատարանի կողմից տրված ձերբակալման օրդեր է տրամադրվել՝ Գազայում խաղաղ բնակիչների սպանության, դաժանության և պատերազմի վարման մեթոդի կիրառման մեղադրանքներով։ Սակայն Իսրայելն այդ օրդերը համարում է անօրինական։

Էրդողանն էլ պնդում է, որ Իսրայելի վարչապետը և իշխող «Լիկուդ» կուսակցությունը պետք է պատասխանատվության ենթարկվեն Պաղեստինում բռնության համար և աջակցում է Իսրայելի վրա միջազգային ճնշում գործադրելուն։

Ըստ թուրքական աղբյուրների՝ Նեթանյահուի կողմից Էրդողանին և Թուրքիային իր ընտրարշավի կենտրոնում դնելը դիտվում է որպես իր ներքին քաղաքական աջակցությունը ամրապնդելու ջանքերի մի մաս։ Իսրայելի վարչապետի փորձը՝ Էրդողանի դեմ Միջազգային քրեական դատարանի միջոցով հետապնդում սկսելու, նույնպես քաղաքական պայքարի նշանակալի մաս է։

Աղբյուրը՝ Ermenihaber

 

Leave a comment