Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը

Հասարակություն

08.10.2026 | 19:43

Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ11+000-կմ13+900 հատվածը (Դսեղ-Մարց) հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի։

«Վարորդներին առաջարկում ենք երթևեկել Դսեղ-Թումանյան-Մարց ճանապարհով»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment