«Հայաստան» խմբակցության պատգամավորները Դեյվիդ Ալենի հետ խոսել են ներքաղաքական գործընթացների մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Դեյվիդ Ալենի հետ խոսել են ներքաղաքական գործընթացների մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները խոսել են մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին, ներկայացրել իրենց դիտարկումները խոսքի ազատության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի առնչությամբ։

Պատգամավորները մտահոգություն են հայտնել, իրենց կարծիքով, քրեական որոշ հետապնդումների ու ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։

Leave a comment