Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը

Քաղաքականություն

08.10.2026 | 18:19

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության, խաղաղության ամրապնդման և բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր։

ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հոկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի:

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ՝ անդրադարձ կատարելով նաև բազմակողմ հարթակներում հարցերի»:

Leave a comment