Մոսկվան կպատասխանի, եթե Արևմտյան Եվրոպայի կողմից ագրեսիան լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե նման ագրեսիան լինի Արևմտյան Եվրոպայի, Եվրամիության՝ որպես համապատասխան երկրների միավորման կողմից, ապա դրան պատասխան կտրվի», – ընդգծել է նա։
Դիվանագետը հիշեցրել է, որ այդ մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ։
«Նա այդ մասին ասել է միանշանակ և հստակ», – ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում։ Ե՛վ ՌԴ առաջնորդը, և՛ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինված հակամարտության ծրագրեր չունի։