Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում հաջորդ մենամարտը կանցկացնի բրազիլացի Նեյման Գրեյսիի, հաղորդում է RAF-ի մամուլի ծառայությունը:

Մարտիկները կհանդիպեն նոյեմբերի 14-ին Աբու Դաբիում կայանալիք RAF մրցաշարում:

37-ամյա Գրեյսին MMA-ի նախկին մարտիկ է: Խառը մենամարտերում բրազիլացին ունի 13 հաղթանակ ու 6 պարտություն:

29-ամյա Արման Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 8 մենամարտ, տարել 7 հաղթանակ ու կրել 1 պարտություն: 7 անընդմեջ հաղթանակից հետո հայ մարտիկը նախորդ մենամարտում պարտվել էր UFC-ի նախկին մարտիկ, 38-ամյա ամերիկացի Քոլբի Քովինգթոնին։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment