Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները

Sportico-ն ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը:

Ցուցակը գլխավորում է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 41-ամյա ֆուտբոլիստի տարեկան եկամուտը կազմում է 300 միլիոն դոլար:

Ռոնալդուին հաջոդրում է MLS-ի չեմպիոն ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի տարեկան եկամուտը 150 միլիոն դոլար է։

Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները

  1. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր») – 300 միլիոն դոլար (250 միլիոն դոլար՝ աշխատավարձ և բոնուսներ + 50 միլիոն դոլար՝ ոչ ֆուտբոլային գործունեություն)
  2. Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի») – 150 միլիոն դոլար (75+75 միլիոն դոլար)
  3. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 105 միլիոն դոլար (70+35 միլիոն դոլար)
  4. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») – 85 միլիոն դոլար (60+25 միլիոն դոլար)
  5. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 67 միլիոն դոլար (45+22 միլիոն դոլար)
  6. Սադիո Մանե («Ալ Նասր») – 54 միլիոն դոլար (50+4 միլիոն դոլար)
  7. Լամին Յամալ («Բարսելոնա») – 47 միլիոն դոլար (35+12 միլիոն դոլար)
  8. Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ») – 45 միլիոն դոլար (29+16 միլիոն դոլար)
  9. Հարի Քեյն («Բավարիա») – 42 միլիոն դոլար (30+12 միլիոն դոլար)
  10. Մոհամեդ Սալահ («Տրաբզոնսպոր») – 40 միլիոն դոլար (20+20 միլիոն դոլար)

Դավիթ Եղիազարյան

Leave a comment