Անհետ կորածների ծնողները տեղյակ չեն եղել, որ ԴՆԹ տվյալներ են փոխանցվել Բաքվին. Հովսեփյան

https://arm.sputniknews.ru/20261008/anhet-kvoratsneri-tsnvoghnery-teghjak-chen-eghel-vor-dnt-tvjalner-en-pvokhancvel-baqvin-hvovsepjan-107866279.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/02/105345863_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f78270b07265abcb90b37932ca3179f3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արեգա հովսեփյան, անհետ կորած, դնթ

հայաստան, արեգա հովսեփյան, անհետ կորած, դնթ

Բաժանորդագրվել

«Ուժեղ Հայաստանը» անհետ կորածների հարցով կդիմի նաև 3–րդ երկրների միջնորդությանը

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Անհետ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ ԴՆԹ տվյալներ են փոխանցվել Ադրբեջանին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ ամփոփելով անհետ կորածների հարազատների հետ հանդիպումը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են արցախյան պատերազմների ժամանակ անհետ կորածների և Ստեփանակերտի պայթյունից զոհվածների հարազատների հետ։ Հովսեփյանի խոսքով՝ խմբակցությունն առանձնացրել է աշխատանքի երեք հիմնական ուղղություն՝ միջազգային իրավական հարթակներ, Ազգային ժողովում խնդիրների բարձրաձայնում և երրորդ երկրների միջնորդությամբ հնարավոր լուծումների որոնում։

Պատգամավորի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում հարազատները պատմել են, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ շփումների ժամանակ պարզվել է՝ նրանք տեղեկացված չեն եղել 2023 թվականին Արցախում անհետ կորածների մասին։ Հովսեփյանի գնահատմամբ՝ դա հարցի նկատմամբ իշխանությունների ոչ բավարար ուշադրության նշան է։ Նա միաժամանակ ընդգծեց, որ չի պահանջում բանակցային գործընթացի բոլոր մանրամասները հրապարակել, սակայն անհետ կորածների հարազատներն իրավունք ունեն տեղեկանալու կատարվող աշխատանքների մասին։

«Այսօր մենք համոզվեցինք, որ ծնողները տեղյակ չեն ԴՆԹ փոխանցումների մասին, էլ չեմ ասում, որ ծնողները բողոք հայտնեցին, որ ինչու է իրենց ԴՆԹ անալիզները հանձնվել ադրբեջանական կողմին՝ առանց իրենց իմացության։ Ես կրկնակի հարց տվեցի, ասեցի՝ ոչ մեկդ տեղյա՞կ չէիք, նրանք ասացին՝ ո՛չ»,– պատմեց Հովսեփյանը։

Նա հայտարարեց, որ համապատասխան պետական մարմիններին պաշտոնական հարցումներ է ուղարկելու՝ պարզելու, թե ինչ հիմքով և ինչ հանգամանքներում են այդ տվյալները փոխանցվել Ադրբեջանին։

Անդրադառնալով ադրբեջանական կողմից անհետ կորած ադրբեջանցիների մասին տեղեկություններ և արխիվներ տրամադրելու պահանջին՝ Հովսեփյանը տարակուսանք հայտնեց, որ հայկական կողմից համարժեք հրապարակային պահանջներ չեն հնչում։

«Եթե այս տրամաբանությունից ենք ելնում, ապա տրամաբանական է ադրբեջանական կողմի նման հայտարարությունը։ Բայց անտրամաբանական է, եթե հայաստանյան կողմից մենք չունենք նման հայտարարություններ։ Եթե հայաստանյան կողմից մենք չենք տեսնում, որ կա հստակ կամք այս հարցերը բարձրաձայնելու»,– ընդգծեց պատգամավորը։

Հովսեփյանը նշեց, որ անհետ կորածների հարազատները կտրականապես դեմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային գանգատները հետ վերցնելու նախնական համաձայնությանը։

«Տեսանք, որ ծնողները կտրուկ դեմ էին դրան, որովհետև պետությունը փաստացի որոշում է կայացրել իրենց փոխարեն, և հիմա քննարկվում է, թե արդյոք նրանք անհատական հայցով կարող են դիմել իրենց հարազատների ճակատագրին տեղեկանալու իրավունքը պաշտպանելու համար»,– նշեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ խմբակցությունը պատրաստվում է անհետ կորածների հարազատների խնդիրները պարբերաբար բարձրաձայնել խորհրդարանում։

«Մենք դառնալու ենք նրանց ձայնը Ազգային ժողովում։ Անհրաժեշտ է նաև ուսումնասիրել երրորդ երկրների միջնորդության հնարավորությունները»,– ասաց Հովսեփյանը։

Միաժամանակ պատգամավորը շեշտեց, որ հարցի լուծումը պետական մակարդակի գործողություններ է պահանջում։

Հովսեփյանն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման հարցին։ Պատգամավորը համոզված է, որ հասարակությունն իրավունք ունի իմանալու պատերազմի ընթացքում տեղի ունեցածի հանգամանքները։

Leave a comment