https://arm.sputniknews.ru/20261008/vrastanum-dzerbakalvel-e-37amja-hh-qaghaqaci-na-hetakhuzvum-er-erevanum-spanutjan-hamar-107864367.html
Վրաստանում ձերբակալվել է 37–ամյա ՀՀ քաղաքացի. նա հետախուզվում էր Երևանում սպանության համար
Վրաստանում ձերբակալվել է 37–ամյա ՀՀ քաղաքացի. նա հետախուզվում էր Երևանում սպանության համար
Sputnik Արմենիա
Արդեն քննարկվել է հետախուզվողի էքստրադիցիայի հարցը։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T16:55+0400
2026-10-08T16:55+0400
2026-10-08T17:02+0400
ձերբակալություն
աջափնյակ
սպանություն
վթար, պատահար, սպանություն, գողություն
հետախուզվող
վրաստանի հանրապետություն
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_3a5159e34cb3d4499cf13cd1cb35f9af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք–զինամթերք ձեռք բերելու, կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա Մ.Մ.–ն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։Նշենք, որ դեպքով մյուս հետախուզվողներին ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին հուլիսին:Հիշեցնենք` փետրվարի 18–ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Աբելյան փողոցում։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։ «Արմենիա» ԲԿ տեղափոխված 7 վիրավորներից մեկը վիրահատության ժամանակ մահացել է, մյուս 6-ին վիրահատել են, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։Դեպքով մեկ անձի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում` սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_d3d5dcffc73c6d58962c0e390479071c.jpg.webp
ձերբակալություն, աջափնյակ, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, հետախուզվող, վրաստանի հանրապետություն, ներքին գործերի նախարարություն (նգն)
ձերբակալություն, աջափնյակ, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, հետախուզվող, վրաստանի հանրապետություն, ներքին գործերի նախարարություն (նգն)
Արդեն քննարկվել է հետախուզվողի էքստրադիցիայի հարցը։
«Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար: Երկու երկրների իրավապահների համագործակցության արդյունքում հետախուզվողի էքստրադիցիան կիրականացվի սահմանված կարգով»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ դեպքով մյուս հետախուզվողներին ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին հուլիսին: