ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից. Նախկին գլխավոր քարտուղար


Միջազգային

ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից, հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա կոչ է արել արևմտյան երկրներին երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ։

«Ոչինչ քարե ամրագրված չէ. ամեն ինչ կարող է փոխվել։ Ես չեմ կարող խոստանալ, որ ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ում։ Եվ եթե ԱՄՆ-ն ասում է, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ, ապա մենք պետք է դա լուրջ ընդունենք», – ասել է Ստոլտենբերգը Spiegel-ին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն դաշինքը պահպանելու համար՝ «անկախ նրանից, թե ԱՄՆ-ն մնում է ՆԱՏՕ-ի ակտիվ դաշնակից, թե ոչ»։

Նա նաև կոչ է արել Արևմուտքին սկսել «խոսել Ռուսաստանի հետ».

«Նախ, մենք պետք է խոսենք Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին այնպես, ինչպես մենք՝ Միացյալ Նահանգները և մյուսները, արդեն անում ենք [մեզ հետ]։ Երկրորդ, վաղ թե ուշ մենք ստիպված կլինենք քննարկել սպառազինությունների վերահսկման նոր ճարտարապետություն», – ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment