Նեթանյահուն հաջորդ շաբաթ չի մեկինի ԱՄՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ չի մեկնի Վաշինգտոն, որտեղ փետրվարի 19-ին նախատեսված է Խաղաղության խորհրդի առաջին նիստը, հայտարարել է վարչապետի գրասենյակը։

Գրասենյակը հայտարարել է, որ վարչապետը հեռակա կարգով կմասնակցի նաև Ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի նիստին, որը նույնպես տեղի կունենա Վաշինգտոնում հաջորդ շաբաթ։

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին 19 երկրներ այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրել են Գազայի խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։

Leave a comment