Հայաստանի Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում հավանության է արժանացել Եվրոպայի խորհրդի «Սերիալների ձևաչափով աուդիովիզուալ տեսալսողական աշխատանքների համատեղ արտադրության մասին» կոնվենցիայի ստորագրման առաջարկը:
Ինչու է դա կարևոր. Փաստաթղթի ստորագրումը նոր հնարավորություններ է բացում հայկական մեդիաարտադրության համար՝ դյուրացնելով մասնակցությունը միջազգային նախագծերին և ընդլայնելով հեռուստասերիալների տարածումը արտասահմանյան շուկաներում:
Հիմնական ակնկալիքներն ու միջազգային համատեքստը.
-
Ոլորտի զարգացում. Կոնվենցիան կնպաստի հայրենական տեսալսողական արտադրանքի մրցունակության բարձրացմանն ու ճանաչելիությանը:
-
Գործընկերության ընդլայնում. Խորանալու է համագործակցությունը ԵԽ անդամ և գործընկեր պետությունների հետ:
-
Միջազգային ընդգրկում. Այս պահին փաստաթուղթը ստորագրել է ԵԽ 11 անդամ պետություն՝ Ֆրանսիան, Վրաստանը, Հունաստանը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Չեռնոգորիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Մոլդովան և Միացյալ Թագավորությունը: