https://arm.sputniknews.ru/20261008/varchapeti-handznararakann-ush-katarelu-depqum-petakan-marmni-gnahatakany-knvazi-107795882.html
Վարչապետի հանձնարարականն ուշ կատարելու դեպքում պետական մարմնի գնահատականը կնվազի
Վարչապետի հանձնարարականն ուշ կատարելու դեպքում պետական մարմնի գնահատականը կնվազի
Sputnik Արմենիա
Եթե պետական մարմնի կատարողականի գնահատականը նվազի, կարող է նվազել նաև դրա հիման վրա հատկացվող պարգևավճարը։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T11:20+0400
2026-10-08T11:20+0400
2026-10-08T11:39+0400
գնահատական
կառավարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/05/105450421_0:78:1500:922_1920x0_80_0_0_5e293a830071fd68b4970a3c10d11167.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Պետական կառավարման առանձին մարմինների կատարողականի գնահատականը կարող է նվազեցվել, եթե վարչապետի կամ փոխվարչապետերի հանձնարարականները կատարվեն ուշացումով կամ ոչ պատշաճ։ Համապատասխան փոփոխությունը, ըստ նախագծի, առաջարկվում է պետական մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային համակարգում։Գործադիրը հիշեցրել է, որ գործող պիլոտային կարգը հաստատվել է 2025 թվականի նոյեմբերին։ Այն նախատեսում է պետական կառավարման առանձին մարմինների աշխատանքի գնահատում և ստացված արդյունքների հիման վրա աշխատողների խրախուսում։Համակարգի կիրառման ընթացքում, սակայն, կառավարությունը մի շարք փոփոխությունների անհրաժեշտություն է արձանագրել։Նախագծով նախատեսվում է պետական մարմինների աշխատանքը գնահատելիս հաշվի առնել նաև նրանց առաջադրանքների բարդությունը։ Փոխվարչապետերը կկարողանան համապատասխան գործակիցներ կիրառել՝ տարբեր բարդության աշխատանքների գնահատականները համադրելի դարձնելու համար։Կառավարությունը ավելի հստակ կսահմանի, թե խրախուսման համար նախատեսված ընդհանուր գումարի մինչև 5%-ը ինչպես և ինչ նպատակով կարող է օգտագործվել։ Փորձարկման արդյունքներով կառավարությունը նախատեսում է վերանայել հանրային ծառայողների վարձատրության համակարգը և վերջնական որոշել, թե ինչպես պետք է գործի կատարողականից կախված լրացուցիչ խրախուսումը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/05/105450421_84:0:1417:1000_1920x0_80_0_0_c9adb382c987c76e36523724d85dcfea.jpg.webp
գնահատական, կառավարություն
գնահատական, կառավարություն
Եթե պետական մարմնի կատարողականի գնահատականը նվազի, կարող է նվազել նաև դրա հիման վրա հատկացվող պարգևավճարը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Պետական կառավարման առանձին մարմինների կատարողականի գնահատականը կարող է նվազեցվել, եթե վարչապետի կամ փոխվարչապետերի հանձնարարականները կատարվեն ուշացումով կամ ոչ պատշաճ։
Համապատասխան փոփոխությունը, ըստ նախագծի, առաջարկվում է պետական մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային համակարգում։
Գործադիրը հիշեցրել է, որ գործող պիլոտային կարգը հաստատվել է 2025 թվականի նոյեմբերին։ Այն նախատեսում է պետական կառավարման առանձին մարմինների աշխատանքի գնահատում և ստացված արդյունքների հիման վրա աշխատողների խրախուսում։
Համակարգի կիրառման ընթացքում, սակայն, կառավարությունը մի շարք փոփոխությունների անհրաժեշտություն է արձանագրել։
Առաջարկվող փոփոխություններից մեկով վարչապետի և փոխվարչապետերի տված հանձնարարականների կատարումը ևս ազդեցություն կունենա պետական մարմնի վերջնական գնահատականի վրա։ Հանձնարարականների մշտադիտարկման արդյունքում գնահատականը հնարավոր կլինի նվազեցնել, եթե արձանագրվի, որ դրանք կատարվել են ոչ պատշաճ կամ սահմանված ժամկետից ուշ։
Նախագծով նախատեսվում է պետական մարմինների աշխատանքը գնահատելիս հաշվի առնել նաև նրանց առաջադրանքների բարդությունը։ Փոխվարչապետերը կկարողանան համապատասխան գործակիցներ կիրառել՝ տարբեր բարդության աշխատանքների գնահատականները համադրելի դարձնելու համար։
Կառավարությունը ավելի հստակ կսահմանի, թե խրախուսման համար նախատեսված ընդհանուր գումարի մինչև 5%-ը ինչպես և ինչ նպատակով կարող է օգտագործվել։
Փորձարկման արդյունքներով կառավարությունը նախատեսում է վերանայել հանրային ծառայողների վարձատրության համակարգը և վերջնական որոշել, թե ինչպես պետք է գործի կատարողականից կախված լրացուցիչ խրախուսումը։