ՀՀ–ում կանանց սեռական շահագործման ենթարկելու կասկածանքով 2 օտարերկրացի է ձերբակալվել

https://arm.sputniknews.ru/20261008/hhum-kananc-serakan-shahagvortsman-entarkelu-kaskatsanqvov-2-otarerkraci-e-dzerbakalvel-107851811.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/09/24399074_169:0:2898:2047_1920x0_80_0_0_964871f101890c8af78c56b9b738d504.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թրաֆիքինգ, օտարերկրացի, կին, ձերբակալություն

հայաստան, թրաֆիքինգ, օտարերկրացի, կին, ձերբակալություն

Բաժանորդագրվել

Կանանց տեղափոխել են Հայաստան, վերցրել նրանց անձնագրերն ու տեղափոխել Առինջ գյուղի առանձնատներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում կանանց թրաֆիքինգի և սեռական շահագործման ենթարկելու կասկածանքով 2 օտարերկրացի է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Ըստ ոստիկանության՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 30-ամյա օտարերկրացի տղամարդը Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։

Իրավապահների տվյալներով՝ տղամարդը, ներկայանալով տարբեր անուններով, նախնական համաձայնությամբ խմբի կազմում, անձամբ կամ այլ անձանց միջոցով շահագործման նպատակով հավաքագրել է իր համերկրացի մի խումբ կանանց։

Նա խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով կազմակերպել է կանանց տեղափոխումը Հայաստան, վերցրել նրանց անձնագրերն ու տեղափոխել Առինջ գյուղի առանձնատներից մեկը, որտեղ մեկուսացրել է առանձին սենյակներում։

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը, օգտվելով կանանց անօգնական վիճակից և ազատ տեղաշարժվելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքից, բռնությամբ ու դրա սպառնալիքով ստիպել է նրանց սեռական հարաբերություններ ունենալ համերկրացի տղամարդկանց հետ և կատարել սեռական բնույթի այլ գործողություններ։

Ոստիկանները Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխվել մի խումբ անձանց, այդ թվում՝ հիշյալ կանանց մատուցած ծառայություններից օգտված հաճախորդների։

30-ամյա տղամարդը և մեկ այլ օտարերկրացի ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։

Հայաստանում 2 անձ թրաֆիքինգի են ենթարկել անչափահասին և նրա հորը

Leave a comment