Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղրղզստանի նախկին նախագահի որդի և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Կադիր Ատամբաևը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման։
Այս մասին հաստատել է Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը, որտեղ քննվել է գործը։
«Կադիր Ատամբաևը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ»,- հայտնել է դատարանի ներկայացուցիչը։
Կուսակցության մեկ այլ առաջնորդ՝ Տեմիրլան Սուլթանբեկովը, նույնպես մեղավոր է ճանաչվել իշխանության բռնի զավթման գործով և դատապարտվել յոթ տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ։