Ադրբեջանում որոշ շրջանակներ փորձում են անհետ կորածների հարցը օգտագործել թշնամական խոսույթ գեներացնելու համար. Փաշինյան

Ադրբեջանում որոշ շրջանակներ փորձում են անհետ կորածների հարցը օգտագործել թշնամական խոսույթ գեներացնելու համար. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Անհետ կորած անձանց հարցը միշտ Կառավարության ուշադրության կենտրոնում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է քննարկվել անհետ կորած անձանց հարազատների հետ հանդիպումներին, և թե ինչո՞ւ հրապարակային տեղեկատվություն չի տրվում այդ մասին:  

«Ես երբեք չեմ ասել, որ անհետ կորած անձանց թեմայի վերաբերյալ պետք չէ հրապարակային խոսել: Դա ասել եմ անազատության մեջ գտնվող անձանց մասին և ասել եմ, որ Կառավարությունը չի կարող անընդհատ ասել իր կատարած աշխատանքների մասին, որ այսօր այս կամ այն արեցինք, որովհետև կան բազմաթիվ նրբություններ»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ հարցին անդրադարձել ամենատարբեր առիթներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթի ժամանակ:

Փաշինյանն ընդգծեց, որ նման հարցը հնարավոր է լուծել միայն համագործակցության միջոցով՝ փորձելով պարզել գտնվելու վայրը, նրանց ճակատագրերը:

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցության: Այլ բան է, որ Ադրբեջանում կան շրջանակներ, որ հարցը օգտագործում են քաղաքական նպատակներով, այսինքն թշնամական խոսույթներ գեներացնելու նպատակներով, բայց մենք հարցին այլ տրամաբանությամբ ենք վերաբերվում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ Երևանն ու Բաքուն այս հարցի շուրջ անհետ կորած անձնաց հարցերով հանձնաժողովների համագործակցությունը զարգացնելու մասով քննարկում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բիշկեքում կայացած հանդիպման ընթացքում:   

Նա նաև հիշեցրեց, որ 1990-ականներից մոտ 1000 անհետ կորած քաղաքացի ունի Հայաստանը:

 

Leave a comment