Սև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները

«Սև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել, մենք թեթև վնասներով ենք խուսափել», – ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

– Ներկայումս Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղի չի նշմարվում։ Ռուսաստանը համոզված է, որ Ուկրաինայի հարցով կարգավորումը պետք է համապարփակ լինի. հատվածական միջոցները բավարար չեն լինի․ Ուկրաինայի վերաբերյալ պայմանավորվածությունները պետք է երաշխավորված լինեն և գործեն «սերունդների համար»։ Ռուսաստանը գնահատում է Հնդկաստանի հետաքրքրվածությունն Ուկրաինայում կարգավորման հարցի նկատմամբ․

– Եթե Իրանն իսկապես մտադիր է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից, ապա այդ թեման կարող է քննարկվել Պուտինի և Փեզեշկիանի հանդիպման ընթացքում։ ԱՊՀ ձևաչափն ապացուցել է իր արժեքն ու արդիականությունը՝ ծառայելով որպես հիմք ինտեգրման ավելի զարգացած ձևերի համար։ Պուտինը կզրուցի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ Թուրքմենստանում անցկացվող մշակութային միջոցառումների շրջանակում։

 

Leave a comment