https://arm.sputniknews.ru/20261008/shaqium-teghi-unecatsy-chi-karvogh-hamarvel-svovvorakan-qreakan-depq-levvon-qvocharjan-107847567.html
Շաքիում տեղի ունեցածը չի կարող համարվել սովորական քրեական դեպք. Լևոն Քոչարյան
Շաքիում տեղի ունեցածը չի կարող համարվել սովորական քրեական դեպք. Լևոն Քոչարյան
Sputnik Արմենիա
Պատգամավորը տհաճ որակեց այն փաստը, որ դեպքից հետո իշխանությունը մեղքը փորձում է բարդել վնասվածք ստացած կնոջ վրա։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T12:17+0400
2026-10-08T12:17+0400
2026-10-08T12:17+0400
հայաստան
շաքի
լևոն քոչարյան
նիկոլ փաշինյան
ադրբեջանցի
զինվոր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/08/106578706_0:78:1500:922_1920x0_80_0_0_563bff7b5ae8801227b0b939bb19e35b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Շաքի համայնքում տեղի ունեցածը չի կարող համարվել սովորական քրեական դեպք։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շաքիում կատարվածը որակել էր որպես կրիմինալ միջադեպ ու հավելել, որ Հայաստանում ամեն օր լինում են նման կրիմինալ միջադեպեր։Նա տհաճ որակեց նաև այն փաստը, որ դեպքից հետո իշխանությունը մեղքը փորձում է բարդել վիրավորված կնոջ վրա։«Երեկ մեղքը փորձվում էր նուրբ ձևով բարդել այն կնոջ վրա, որ պաշտպանել է իր ընտանիքը։ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հստակ պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, մինչդեռ երբ ինչ–որ հարց է լինում ընդդիմության հետ, նա երբեք չի պահում այդ անմեղության կանխավարկածը, իսկ հիմա զգուշորեն ասում է` դեռ պետք է դատ լինի, դեռ պետք է հասկանանք, պետք է օբյեկտիվությունը չկորցնենք»,– ասաց նա։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։
շաքի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/08/106578706_84:0:1417:1000_1920x0_80_0_0_97eb2843bd4dcc8f5868a3b9e1ab842c.jpg.webp
հայաստան, շաքի, լևոն քոչարյան, նիկոլ փաշինյան, ադրբեջանցի, զինվոր
հայաստան, շաքի, լևոն քոչարյան, նիկոլ փաշինյան, ադրբեջանցի, զինվոր
Պատգամավորը տհաճ որակեց այն փաստը, որ դեպքից հետո իշխանությունը մեղքը փորձում է բարդել վնասվածք ստացած կնոջ վրա։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Շաքի համայնքում տեղի ունեցածը չի կարող համարվել սովորական քրեական դեպք։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շաքիում կատարվածը որակել էր որպես կրիմինալ միջադեպ ու հավելել, որ Հայաստանում ամեն օր լինում են նման կրիմինալ միջադեպեր։
«Չեմ կարծում, որ որևէ տրամաբանող մարդ այս դեպքը կարող է որակել որպես սովորական հանցագործություն։ Ադրբեջանցի զինվորը ոչ թե մոլորված հայտնվել է ՀՀ տարածքում, այլ զինված խորացել է 10 և ավելի կմ ու եղել է այն, ինչ եղել է»,– ասաց Քոչարյանը։
Նա տհաճ որակեց նաև այն փաստը, որ դեպքից հետո իշխանությունը մեղքը փորձում է բարդել վիրավորված կնոջ վրա։
«Երեկ մեղքը փորձվում էր նուրբ ձևով բարդել այն կնոջ վրա, որ պաշտպանել է իր ընտանիքը։ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հստակ պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, մինչդեռ երբ ինչ–որ հարց է լինում ընդդիմության հետ, նա երբեք չի պահում այդ անմեղության կանխավարկածը, իսկ հիմա զգուշորեն ասում է` դեռ պետք է դատ լինի, դեռ պետք է հասկանանք, պետք է օբյեկտիվությունը չկորցնենք»,– ասաց նա։