Եմենում Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները բալիստիկ հրթիռով հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի Խալիդ թագավորի միջազգային օդանավակայանին։
«Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռը ճշգրիտ հարվածել է իր նշանակետին։
Շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարության մեջ ընդգծել է, որ հրթիռը «ճշգրիտ հասել է իր նշանակետին՝ խաթարելով օդանավակայանի օդային երթևեկությունը։
Սարին «վերջին նախազգուշացում» է տվել աշխարհի ավիաընկերություններին Սաուդյան Արաբիայի օդային տարածքում շարունակական թռիչքների հետևանքների վերաբերյալ։
Նա ասել է, որ Սաուդյան Արաբիայի օդային տարածքը «դարձել է ռազմական գործողությունների թատերաբեմ» հութիների համար, չնայած Մեքքայի և Մեդինայի սրբավայրերի վրայի օդային տարածքը բացառված է այս նախազգուշացումից և մնում է «անվտանգ»։
Եմենում քաղաքացիական պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ հութիները 2014 թվականի սեպտեմբերին գրավել են մայրաքաղաք Սանան և մի քանի նահանգներ։ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան 2015 թվականի մարտին միջամտել է հակամարտությանը՝ Եմենի կառավարությանը աջակցելու համար։