ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի գրառումը. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում սկսվել է Ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկությունը։
Քվեաթերթիկում ընդգրկված է 274 թեկնածու։ Առաջին 50 տեղը զբաղեցրած թեկնածուների մասնակցությամբ տեղի կունենա նաև երկրորդ փուլ։
Առաջին փուլի քվեարկությունը կտևի երեք օր, երկրորդ փուլի քվեարկությունը՝ երկու օր»: