Հակոբ Հակոբյանը կմնա ՀՌՀ-ի անդամ. ԱԺ-ն մերժեց ընդդիմադիրների առաջարկը

https://arm.sputniknews.ru/20260213/hakvob-hakvobjany-kmna-hrh-i-andam-azh-n-merzhec-ynddimadirneri-arajarky-98722445.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/15/24186342_0:0:1065:799_1920x0_80_0_0_d4e96cf5ee81c82565adbaa45b3b0069.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), հակոբ մովսես, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), աժ (ազգային ժողով)

հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), հակոբ մովսես, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), աժ (ազգային ժողով)

Բաժանորդագրվել

Հակոբյանի խոսքով՝ կոռեկտ լինել՝ չի նշանակում «ձայն ու ծպտուն» չհանել:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հակոբ Հակոբյանը կշարունակի մնալ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ: Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, մերժեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պահանջը:

Փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 28-ը, որոնք բոլորը կողմ են քվեարակել:

Դեմ, ձեռպահ կամ անվավեր քվեարթեթիկներ չկային: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կանջորյանը հայտարարել էր, որ իշխող խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, քանի որ դեմ է այս նախաձեռնությանը:

«Հայաստան» խմբակցությունը պահանջել էր դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները, քանի որ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։ Ընդդիմադիր պատգամավորները նշել էին, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցի ժամանակ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ էր թույլ տվել։

«Կոռեկտ լինել՝ չի նշանակում «գլավլիտի» տակ լինել կամ քաղաքական ճնշումներից վախենալով՝ ձեն ու ծպտուն չհանել»,- ԱԺ-ում հարցերից մեկին ի պատասխան հայտարարեց Հակոբ Հակոբյանը:

Հիշեցնեք, որ Հակոբ Հակոբյանը ՀՌՀ անդամ էր առաջադրվել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից և ԱԺ կողմից ընտրվել էր 2022 թվականին։

Leave a comment