https://arm.sputniknews.ru/20261008/hhum-inqnakam-karujcneri-hashvarman-hnaravvorutjuny-kyndlajnvi-107842295.html
ՀՀ–ում ինքնակամ կառույցների հաշվառման հնարավորությունը կընդլայնվի
ՀՀ–ում ինքնակամ կառույցների հաշվառման հնարավորությունը կընդլայնվի
Sputnik Արմենիա
Կարող են դիմել նաև այն քաղաքացիները, որոնք մեկ անգամ մերժում են ստացել։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T11:12+0400
2026-10-08T11:12+0400
2026-10-08T11:12+0400
հայաստան
հհ կառավարություն
ինքնակամ կառույց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/10/24129213_0:85:1600:985_1920x0_80_0_0_52fdba4b3fb59c42b48eb25d97d1a2a2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում նախատեսվում է ընդլայնել ինքնակամ կառույցների հաշվառման հնարավորությունը՝ ներառելով նաև օրենքով նախկինում սահմանված ժամկետներից հետո կառուցված շինությունները։ Կառավարությունը հաստատեց ՀՀ կադաստրի կոմիտի նախագիծը։Նախագծի հիմնավորմամբ` փոփոխության հիմքը 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված օրենքն է, ըստ որի` այդպիսի շինությունները կարող են հաշվառվել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից հաստատվող օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկվելու նպատակով։Այսինքն՝ նախկինում սահմանված ժամկետներից հետո կառուցված լինելու հանգամանքն այլևս ինքնին չի բացառում կառույցը հաշվառելու հնարավորությունը։Նախագծով կհստակեցվեն հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտե ներկայացնելու, դրանք ուսումնասիրելու, հաշվառումը հաստատելու կամ մերժելու և դիմողին որոշման մասին տեղեկացնելու ընթացակարգերը։Հաշվառումը հաստատվելու դեպքում դիմողը կստանա համապատասխան չափագրման ծածկագիր։Գործադիրը շեշտել է, որ նոր կարգավորումը չի նախատեսում բոլոր ինքնակամ շինությունների ավտոմատ օրինականացում։Կադաստրում հաշվառվելը հնարավորություն է ստեղծում հետագայում կառույցը դիտարկելու կառավարության հաստատելիք՝ օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկելու համար։Եթե քաղաքացին ժամանակին դիմել է, բայց Կադաստրի կոմիտեն նախկինում մերժել է, ապա քաղաքացին կարող է շտկել փաստաթղթերը և կրկին ներկայացնել, եթե հաշվառման փաթեթը ներկայացրել է օրենքով սահմանված վերջնաժամկետում։Եթե Կադաստրը մերժել է վերջնաժամկետը լրանալուց հետո՝ փաստաթղթերի թերի կամ անհամապատասխան լինելու պատճառով, ապա շտկված փաստաթղթերը ներկայացվում են մերժման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։Կրկին դիմել կարելի է միայն մեկ անգամ։ Պետք է ներկայացնել նաև չափագրողի եզրակացությունը՝ սկզբնական դիմումի ժամկետի և ծածկագրի վերաբերյալ։ Կառույցի բնութագրերը չպետք է փոփոխված լինեն։Հիշեցնենք, որ գործող կարգավորմամբ` ինքնակամ շինությունները հաշվառելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/10/24129213_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d14d116fca8641cdea30012c76e26fc2.jpg.webp
հայաստան, հհ կառավարություն, ինքնակամ կառույց
հայաստան, հհ կառավարություն, ինքնակամ կառույց
Կարող են դիմել նաև այն քաղաքացիները, որոնք մեկ անգամ մերժում են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում նախատեսվում է ընդլայնել ինքնակամ կառույցների հաշվառման հնարավորությունը՝ ներառելով նաև օրենքով նախկինում սահմանված ժամկետներից հետո կառուցված շինությունները։ Կառավարությունը հաստատեց ՀՀ կադաստրի կոմիտի նախագիծը։
Նոր կարգավորումը վերաբերում է ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ամբողջությամբ ինքնակամ կառույցներին։
Նախագծի հիմնավորմամբ` փոփոխության հիմքը 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված օրենքն է, ըստ որի` այդպիսի շինությունները կարող են հաշվառվել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից հաստատվող օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկվելու նպատակով։
Այսինքն՝ նախկինում սահմանված ժամկետներից հետո կառուցված լինելու հանգամանքն այլևս ինքնին չի բացառում կառույցը հաշվառելու հնարավորությունը։
Նախագծով կհստակեցվեն հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտե ներկայացնելու, դրանք ուսումնասիրելու, հաշվառումը հաստատելու կամ մերժելու և դիմողին որոշման մասին տեղեկացնելու ընթացակարգերը։
Հաշվառումը հաստատվելու դեպքում դիմողը կստանա համապատասխան չափագրման ծածկագիր։
Գործադիրը շեշտել է, որ նոր կարգավորումը չի նախատեսում բոլոր ինքնակամ շինությունների ավտոմատ օրինականացում։
Կադաստրում հաշվառվելը հնարավորություն է ստեղծում հետագայում կառույցը դիտարկելու կառավարության հաստատելիք՝ օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկելու համար։
Եթե քաղաքացին ժամանակին դիմել է, բայց Կադաստրի կոմիտեն նախկինում մերժել է, ապա քաղաքացին կարող է շտկել փաստաթղթերը և կրկին ներկայացնել, եթե հաշվառման փաթեթը ներկայացրել է օրենքով սահմանված վերջնաժամկետում։
Եթե Կադաստրը մերժել է վերջնաժամկետը լրանալուց հետո՝ փաստաթղթերի թերի կամ անհամապատասխան լինելու պատճառով, ապա շտկված փաստաթղթերը ներկայացվում են մերժման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Կրկին դիմել կարելի է միայն մեկ անգամ։ Պետք է ներկայացնել նաև չափագրողի եզրակացությունը՝ սկզբնական դիմումի ժամկետի և ծածկագրի վերաբերյալ։ Կառույցի բնութագրերը չպետք է փոփոխված լինեն։