Արարատի մարզպետարանի էլեկտրական Volvo–ի համար 1.2 մլն դրամով լիցքավորման կայան կգնեն

Բաժանորդագրվել

Էլեկտրական «Volvo EX40 BEV»-ն մարզպետի աշխատակազմին կառավարությունը տրամադրել է 2025 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Արարատի մարզպետի աշխատակազմին տրամադրված «Volvo EX40 BEV» էլեկտրական ավտոմեքենայի համար 1.2 մլն դրամ արժողությամբ լիցքավորման կայան ձեռք կբերեն։ Կառավարությունը հաստատեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագիծը։

Գործադիրը հիշեցրել է, որ էլեկտրական «Volvo EX40 BEV»-ն մարզպետի աշխատակազմին տրամադրվել է կառավարության՝ 2025 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ մեքենան շահագործելու համար անհրաժեշտ է էլեկտրական լիցքավորման կայան։

Փաշինյանը ԱԺ–ին խնայե՞լ է. ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են ոչ թե 90, այլ 24 %–ով

Կայանի ձեռքբերման համար, ըստ կառավարության, դեռևս 2026 թվականի ապրիլի 13-ին էլեկտրոնային աճուրդ է հայտարարվել, որի արդյունքում պայմանագիր է կնքվել «Վետմար» ՍՊԸ-ի հետ։

Միևնույն ժամանակ կառավարությունը նշել է, որ գումարը կհատկացվի Արարատի մարզպետի աշխատակազմի բյուջեի ներսում վերաբաշխման միջոցով` ներքին գործուղումների հաշվին։

Leave a comment