https://arm.sputniknews.ru/20261008/iraqi-egiptvosi-ev-hndkastani-qaghaqacineri-hamar-hh-elektrvonajin-vizaji-pahanjnery-kmeghmven-107817156.html
Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար ՀՀ էլեկտրոնային վիզայի պահանջները կմեղմվեն
Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար ՀՀ էլեկտրոնային վիզայի պահանջները կմեղմվեն
Sputnik Արմենիա
2024 թվականի նոյեմբերից Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար Հայաստանի էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պայմաններ են գործում, որոնք կվերցվեն։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T10:47+0400
2026-10-08T10:47+0400
2026-10-08T10:47+0400
հնդկաստան
վիզա
իրաք
եգիպտոս
հայաստան
հնդիկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1669/75/16697578_0:0:1600:901_1920x0_80_0_0_f1a7600d14f0bd98001d795d8f1152f1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն Հայաստանի էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ։ Այս մասին որոշվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։Հնդկաստանն առաջարկում էր 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան. Հակոբ ԱրշակյանԳործադիրը նշել է, որ այդ պահանջները գործում են 2024 թվականի նոյեմբերից և ներդրվել էին միգրացիոն հոսքերը վերահսկելու ու անօրինական միգրացիայի հնարավոր հետևանքները կանխելու նպատակով։ Սակայն ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հիմնավորմամբ՝ դրանք կարող են խանգարել կառավարության սահմանած վիզային արտոնությունների լիարժեք կիրառմանը։Սակայն կառավարությունը նաև նշել է, որ հարցին ավելի ամբողջական կանդրադառնան COP17-ի ավարտից հետո։Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերից Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար Հայաստանի էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պայմաններ են գործում։Նրանք պետք է ունենան ճամփորդական ապահովագրություն և, կախված դեպքից, նաև այլ երկրի վիզա կամ կացության իրավունք, կամ ներկայացնեն լրացուցիչ փաստաթղթեր։Մենք պատրաստ ենք աշխատուժ ներգրավել Հնդկաստանից. Միրզոյան
հնդկաստան
իրաք
եգիպտոս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1669/75/16697578_0:0:1424:1067_1920x0_80_0_0_c7759abf9912b048dbb5e531c91f7bd4.jpg.webp
հնդկաստան, վիզա, իրաք, եգիպտոս, հայաստան, հնդիկ
հնդկաստան, վիզա, իրաք, եգիպտոս, հայաստան, հնդիկ
2024 թվականի նոյեմբերից Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար Հայաստանի էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պայմաններ են գործում, որոնք կվերցվեն։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն Հայաստանի էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ։ Այս մասին որոշվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Գործադիրը նշել է, որ այդ պահանջները գործում են 2024 թվականի նոյեմբերից և ներդրվել էին միգրացիոն հոսքերը վերահսկելու ու անօրինական միգրացիայի հնարավոր հետևանքները կանխելու նպատակով։ Սակայն ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հիմնավորմամբ՝ դրանք կարող են խանգարել կառավարության սահմանած վիզային արտոնությունների լիարժեք կիրառմանը։
Սակայն կառավարությունը նաև նշել է, որ հարցին ավելի ամբողջական կանդրադառնան COP17-ի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերից Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար Հայաստանի էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պայմաններ են գործում։
Նրանք պետք է ունենան ճամփորդական ապահովագրություն և, կախված դեպքից, նաև այլ երկրի վիզա կամ կացության իրավունք, կամ ներկայացնեն լրացուցիչ փաստաթղթեր։