Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա

Երևան–Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուս է կողաշրջվել։ Նախնական տվյալներով՝ տուժել է 8 մարդ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

ՆԳՆ ՓԾ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07։52-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին, «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:

Ըստ նախնական տվյալների՝ կա 8 տուժած»։

Leave a comment