Օնլայն առևտրի հարթակներն ամեն ամիս պետք է վաճառքների մասին տվյալներ տրամադրեն ՊԵԿ–ին

https://arm.sputniknews.ru/20261008/onlajn-arevtri-hartaknern-amen-amis-petq-e-vatsharqneri-masin-tvjalner-tramadren-pekin-107820813.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/0a/71007970_99:0:1523:1068_1920x0_80_0_0_6251beee267edb1c3935881d496916e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պետական եկամուտների կոմիտե (պեկ), օնլայն, առևտուր, առցանց վաճառք, նախագիծ, հհ կառավարություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

պետական եկամուտների կոմիտե (պեկ), օնլայն, առևտուր, առցանց վաճառք, նախագիծ, հհ կառավարություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

ԵԱՏՄ երկրներում օնլայն վաճառքների համար նոր կարգ կգործի 2027-ից։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի էլեկտրոնային հարթակները ՊԵԿ-ին ամեն ամիս տեղեկություններ կտրամադրեն Հայաստանից ԵԱՏՄ այլ երկրներ հարթակի միջոցով վաճառված ապրանքների մասին։ Կառավարությունը հաստատեց որշման նախագիծը։

Ըստ նախագծի` խոսքն այն դեպքերի մասին է, երբ Հայաստանում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով ապրանք է վաճառում ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրում գտնվող սովորական գնորդին՝ ֆիզիկական անձին։

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը կազմել է 82 մլրդ դոլար. Սլեպնյով

Կառավարությունը սահմանել է, որ օլնայն առևտրի հարթակը ՊԵԿ-ին պետք է տեղեկացնի՝ ով է վաճառողը, ինչ ապրանք է վաճառվել, ինչպես նաև ներկայացնի ապրանքի տեղափոխումը հաստատող փաստաթղթի համարն ու ամսաթիվը, եթե այդպիսի փաստաթուղթ առկա է։

ՊԵԿ-ին տեղեկություն պետք է փոխանցվի նաև, եթե գնորդը վերադարձրել է ապրանքը կամ հրաժարվել արդեն վճարված ապրանքից։

Նախագծում նշված է, որ տվյալները ներկայացվելու են միայն էլեկտրոնային եղանակով՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը։ Եթե հարթակը հետագայում իր ներկայացրած տվյալներում սխալ հայտնաբերի, պետք է ճշտված տեղեկություն ուղարկի ՊԵԿ։

Փոխվել է անմաքս առևտրի շեմը. հնարավոր կլինի ներմուծել ոչ թե 200, այլ 84 հազարի ապրանք

Գործադիրը նաև ՊԵԿ–ի համար է պարտավորություններ սահմանել. հարկահավաք մարմինը ստացված տվյալները մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետք է հասանելի դարձնի համապատասխան վաճառողին՝ դրանք տեղադրելով նրա անձնական էջում։

Նախագծում նշված է նաև, որ եթե Հայաստանից ԵԱՏՄ այլ երկիր ապրանք է վաճառվում օնլայն հարթակի միջոցով, վաճառողը կարող է այդ գործարքի համար ԱԱՀ չվճարել։ Դրա համար ՊԵԿ-ը պետք է հարթակից ստանա վաճառքը հաստատող տվյալները։

Leave a comment