https://arm.sputniknews.ru/20261008/hajastann-u-ghrghzstany-ksahmanen-anorinakan-gtnvvogh-andzanc-veradardzi-kargy-107814329.html
Հայաստանն ու Ղրղզստանը կսահմանեն անօրինական գտնվող անձանց վերադարձի կարգը
Հայաստանն ու Ղրղզստանը կսահմանեն անօրինական գտնվող անձանց վերադարձի կարգը
Sputnik Արմենիա
2025 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել Ղրղզստանի 2 քաղաքացի։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T10:21+0400
2026-10-08T10:21+0400
2026-10-08T10:21+0400
հայաստան
ղրղզստան
ռեադմիսիա
քաղաքացի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/522/44/5224447_36:0:998:541_1920x0_80_0_0_637d3205fb70917aea21b26729f12da2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանն ու Ղրղզստանը պատրաստվում են համաձայնագիր կնքել, որով երկու երկրների միջև կսահմանվի անօրինական գտնվող անձանց վերադարձի կարգը։ Կառավարությունը հաստատեց համապատասխան նախագիծը։Համաձայնագիրը տարածվելու է նաև որոշ դեպքերում երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա։Առանձին արձանագրությամբ կսահմանվի, թե ինչպես պետք է վերադարձի հարցում ներկայացնել, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ ժամկետներում պետք է այն քննարկվի, ինչպես է անցկացվելու վերադարձվող անձի հետ հարցազրույցը և որ պետական մարմիններն են պատասխանատու գործընթացի համար։ՀՀ կառավարությունը նշել է, որ նախագծերը մշակել է ղրղզական կողմը, այնուհետև դրանք լրամշակվել են երկու երկրների փորձագետների քննարկումների արդյունքում։ՀՀ ՆԳՆ ներկայացված տվյալներով՝ 2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել Ղրղզստանի 5378 քաղաքացի, իսկ Հայաստանից դուրս է եկել 5270-ը։Նույն ժամանակահատվածում Ղրղզստանի 12 քաղաքացի Հայաստանում ստացել է ժամանակավոր, 6-ը՝ մշտական կացության կարգավիճակ։ Մեկ քաղաքացի ապաստան է հայցել, իսկ 34-ը ստացել է Հայաստանում բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք։2025 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել Ղրղզստանի 2 քաղաքացի, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ չեն ներկայացվել։Կառավարության օրակարգի մեկ այլ նախագծով էլ Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են առանձին համաձայնագրով սահմանել, թե երկու երկրների քաղաքացիներն ինչ պայմաններով կարող են մուտք գործել, ժամանակավորապես բնակվել և դուրս գալ միմյանց երկրներից։
ղրղզստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/522/44/5224447_157:0:878:541_1920x0_80_0_0_7e12c61322d72dc47dd419502d2f5809.jpg.webp
հայաստան, ղրղզստան, ռեադմիսիա, քաղաքացի
հայաստան, ղրղզստան, ռեադմիսիա, քաղաքացի
2025 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել Ղրղզստանի 2 քաղաքացի։
Ըստ նախագծի` խոսքը ռեադմիսիայի մասին է։ Պարզ ասած՝ եթե անձը Հայաստանում կամ Ղրղզստանում գտնվելու օրինական հիմք չունի, համաձայնագրով կսահմանվի, թե որ դեպքում և ինչ ընթացակարգով նա պետք է վերադարձվի այն երկիր, որը պարտավոր է նրան ընդունել։
Համաձայնագիրը տարածվելու է նաև որոշ դեպքերում երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա։
Առանձին արձանագրությամբ կսահմանվի, թե ինչպես պետք է վերադարձի հարցում ներկայացնել, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ ժամկետներում պետք է այն քննարկվի, ինչպես է անցկացվելու վերադարձվող անձի հետ հարցազրույցը և որ պետական մարմիններն են պատասխանատու գործընթացի համար։
ՀՀ կառավարությունը նշել է, որ նախագծերը մշակել է ղրղզական կողմը, այնուհետև դրանք լրամշակվել են երկու երկրների փորձագետների քննարկումների արդյունքում։
ՀՀ ՆԳՆ ներկայացված տվյալներով՝ 2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել Ղրղզստանի 5378 քաղաքացի, իսկ Հայաստանից դուրս է եկել 5270-ը։
Նույն ժամանակահատվածում Ղրղզստանի 12 քաղաքացի Հայաստանում ստացել է ժամանակավոր, 6-ը՝ մշտական կացության կարգավիճակ։ Մեկ քաղաքացի ապաստան է հայցել, իսկ 34-ը ստացել է Հայաստանում բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք։
2025 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել Ղրղզստանի 2 քաղաքացի, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ չեն ներկայացվել։
Կառավարության օրակարգի մեկ այլ նախագծով էլ Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են առանձին համաձայնագրով սահմանել, թե երկու երկրների քաղաքացիներն ինչ պայմաններով կարող են մուտք գործել, ժամանակավորապես բնակվել և դուրս գալ միմյանց երկրներից։