ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՊՆ ռազմական ոստիկանություն

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՊՆ ռազմական ոստիկանություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն։

Ռազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Հանդիպման ընթացքում ռազմական կցորդներին է ներկայացվել ռազմական ոստիկանության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։

Հաջորդիվ ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ռազմական ոստիկանության ղեկավարությանը և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

 

 

Leave a comment