«Կարող եք տեսնել հայկական դեղձ՝ Օմանում, հայկական պղպեղ՝ Ռումինիայում, հայկական ծիրան՝ Վարշավայում»․ Արարատ Միրզոյանը՝ դիվերսիֆիկացիայի մասին

«Կարող եք տեսնել հայկական ծաղիկներ Թուրքմենստանում, հայկական դեղձ՝ Օմանում, հայկական պղպեղ՝ Ռումինիայում, հայկական ծիրան՝ Վարշավայում և բազմաթիվ այլ բաներ»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ նախարարի՝ տնտեսական դիվերսիֆիկացիայի, մասնավորապես՝ արտահանման մասով շոշափելի ձեռքբերումներ ունենք․ «Եթե ծավալների առումով ոչ շատ ծանրակշիռ, թեև կարող եմ այդպես էլ անվանել, ապա բազմաթիվ ուղղությունների և գործընկերների աջակցության մասով՝ ծանրակշիռ՝ ԵՄ կողմից ինքնավար առևտրային միջոցների սահմանում, ինչը նշանակում է մեծ ծավալով անուն հայկական ապրանքների համար ԵՄ երկրներն ուղղակի մաքս չեն վերցնելու»։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment