Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290,016 զբոսաշրջիկ, ինչը շուրջ 27 % ավելին է, քան նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը. Գևորգ Պապոյան

«2026թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 290,016 զբոսաշրջիկ, ինչը շուրջ 27 % ավելին է, քան նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը և շուրջ 28 % ավելին՝ 2026 թ․ օգոստոսի համեմատ։ Սա այս տարվա ինը ամիսների ամենաբարձր ամսական ցուցանիշն է։

Ընդհանուր 2026թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1,757,349 զբոսաշրջիկ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment