«Կարող եմ ասել, որ թերացումներ եղել են, և այդ թերացումներն ունեցել են ու կունենան հետևանքներ, բայց դրա ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի զինծառայողը մտել էր բնակավայր և կրակել ինքնապաշտպանվող հայ կնոջ ոտքին։
Ըստ Սուրեն Պապիկյանի՝ կատարվածը դիվերսիա չէր․ «Տվյալ անձնավորության ձերբակալության ժամանակ նա դիմադրություն չի ցույց տվել, դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (1)