2027 թվականին ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը կնվազի. ֆինանսների նախարար

https://arm.sputniknews.ru/20261007/2027-tvakanin-hh-petbjujei-deficity-knvazi-finansneri-nakharar-107816699.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/0c/95767340_25:0:1446:1066_1920x0_80_0_0_fe578d45b33d7b5f3f41f28b03562486.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, դեֆիցիտ, բյուջե, վահե հովհաննիսյան

հայաստան, դեֆիցիտ, բյուջե, վահե հովհաննիսյան

Բաժանորդագրվել

Մինչև հոկտեմբերի վերջ կամբողջացնեն և Ազգային ժողովի հաստատմանը կուղարկեն այն նախագիծը, ըստ որի` միկրոբիզնեսի շեմը 24 միլիոն դրամից կբարձրացնեն մինչև 50 մլն դրամ։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական պարտքը 2027 թվականի միջնաժամկետ հատվածում մնալու է 50 տոկոսից ցածր մակարդակում, իսկ պարտքի սպասարկման ծավալը լինելու է եկամուտների 11 տոկոսի սահմաններում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, թե ինչ ցուցանիշներ է նախանշել ՀՀ կառավարությունը 2027 թվականի պետական բյուջեով։

Հովհաննիսյանի խոսքով` 2027 թ. ՀՀ պետական բյուջեով ծախսերը կանցնեն 4 տրիլիոնի սահմանը, բոլոր ուղղություններով կլինեն ավելացումներ, իսկ դեֆիցիտը կկազմի 3.4 տոկոս։

«Սա այն դեպքում, երբ 2026 թվականի համար դեֆիցիտը պլանավորված է 4.5 տոկոս։ Սա նաև մեր հանձնառությունն է, որ առաջիկայում` միջնաժամկետ հատվածում, դեֆիցիտը նվազեցնել 2 տոկոսից ցածր մակարդակի»,– ընդգծեց նախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ մինչև հոկտեմբերի վերջ կամբողջացնեն և Ազգային ժողովի հաստատմանը կուղարկեն այն նախագիծը, ըստ որի` միկրոբիզնեսի շեմը 24 միլիոն դրամից կբարձրացնեն մինչև 50 մլն դրամ, որը նախատեսվում է կիրառել 2027 թ. հունվարի 1–ից։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2027 թ. պետական բյուջեի նախագիծը հաստատել է և ուղարկել ԱԺ` քննարկման։ Ըստ նախագծի` 2027 թ. համախմբված բյուջեն եկամուտների գծով գնահատվում է 3 տրլ 829.9 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 4 տրլ 298.1 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 468.2 մլրդ դրամ, ՀՀ համայնքների 2027 թ. բյուջեները գնահատվում են եկամուտների գծով՝ 417.6 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 417.6 մլրդ դրամ:

Leave a comment