Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան

Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել: Դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր: Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության հարցուպատասխանի ժամանակ:

 

 

«Բնականաբար, թերացումներ եղել են, և կունենան հետևանքներ, որոնց մասին կխոսենք ծառայողական քննությունից հետո»,-նշել է նա:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին:

Leave a comment