Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը գլխավորել է Mercedes-AMG GT 4-Door Coupé-ի համաշխարհային գովազդային արշավը։ Նախագիծը մեկնարկել է հոկտեմբերին և ստացել «TOO HARD TO RESIST» անվանումը, որը բառացի թարգմանությամբ նշանակում է «Չափազանց դժվար է դիմադրել»։
Հոլովակի սցենարի համաձայն՝ Փիթը ժամանում է նկարահանման հրապարակ, սակայն ֆիլմում նկարահանվելու փոխարեն դերասանն ընտրում է նստել նոր AMG GT 63–ի ղեկին։
Նոր մոդելի հիմքում AMG.EA էլեկտրական ճարտարապետությունն է։ GT 63 տարբերակը համալրված է երեք էլեկտրաշարժիչով, որոնք համատեղ զարգացնում են 1169 ձիաուժ հզորություն և 2000 Ն·մ պտտող մոմենտ։ 0-ից 100 կմ/ժ արագության հասնելու համար մեքենային անհրաժեշտ է 2.1 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը Driver’s Package փաթեթի առկայության դեպքում սահմանափակված է 300 կմ/ժ-ով։
Փիթի համագործակցությունը Mercedes-AMG-ի հետ սկսվել է 2025 թվականին։ Դերասանը մասնակցել է «World’s Fastest Family» նախագծին «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Ջորջ Ռասելի հետ և նկարահանվել նոր քառադռնանի կուպեի նախատիպի գովազդային հոլովակում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։