Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մոտ ապագայում նախատեսված է զրույց Պուտինի հետ։
«Ոչ, զրույցի վերաբերյալ դեռևս կոնկրետ պայմանավորվածություն չկա», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող են զրուցել առաջնորդները։