Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Հեռախոսազրույց է նախատեսված։ Այն տեղի կունենա շատ շուտով»,- ասել է նա Մերիլենդում լրագրողներին։
Թրամփն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք նա իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է Իրկուտսկի մարզում հայտնաբերված վարակի դեպքը։
Հոկտեմբերի 4-ին «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել է, որ Իրկուտսկի մարզում՝ մասնավորապես Իրկուտսկ և Շելեխով քաղաքներում, սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։