https://arm.sputniknews.ru/20261007/pashinjany-hvoktemberi-8in-kmekni-turqmenstan-107783746.html
Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին
Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին
Sputnik Արմենիա
ԱՊՀ անդամ 9 երկրների առաջնորդները կամփոփեն բազմակողմ համագործակցության արդյունքները։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T14:14+0400
2026-10-07T14:14+0400
2026-10-07T14:21+0400
նիկոլ փաշինյան
թուրքմենստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/0e/91322365_0:165:1600:1066_1920x0_80_0_0_82beee66f6ff500d0f0308fdf95c5efb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը` հոկտեմբերրի 8–ին, կմեկնի Թուրքմենստանի Հանրապետություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։Այցի նպատակը ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելն է։Քանի որ 2026 թվականին ԱՊՀ մարմինների նախագահությունը ստանձնել է Թուրքմենստանը, հանդիպումը կանցկացվի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի գլխավորությամբ։ ՌԴ-ում կարող են փոխել ԱՊՀ-ից առանձին կատեգորիայի վարորդների՝ երկրում գտնվելու պայմաններըԱյս տարի լրանում է ԱՊՀ հիմնադրման 35-ամյակը, և ԱՊՀ անդամ 9 երկրների առաջնորդները կամփոփեն բազմակողմ համագործակցության արդյունքները։ Կքննարկվեն անվտանգության, իրավապահ ոլորտում փոխգործակցության, առևտրատնտեսական և էներգետիկ կապերի խորացման, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն առնչվող հարցեր։Հավելենք, որ ընդլայնված ձևաչափով հանդիպմանը հրավիրված է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/0e/91322365_0:0:1422:1066_1920x0_80_0_0_328e648fe00de793b42b11e3ee32d7a3.jpg.webp
նիկոլ փաշինյան, թուրքմենստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
նիկոլ փաշինյան, թուրքմենստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ԱՊՀ անդամ 9 երկրների առաջնորդները կամփոփեն բազմակողմ համագործակցության արդյունքները։
Այցի նպատակը ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելն է։
Նշենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանում՝ «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում։
Քանի որ 2026 թվականին ԱՊՀ մարմինների նախագահությունը ստանձնել է Թուրքմենստանը, հանդիպումը կանցկացվի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի գլխավորությամբ։
Այս տարի լրանում է ԱՊՀ հիմնադրման 35-ամյակը, և ԱՊՀ անդամ 9 երկրների առաջնորդները կամփոփեն բազմակողմ համագործակցության արդյունքները։ Կքննարկվեն անվտանգության, իրավապահ ոլորտում փոխգործակցության, առևտրատնտեսական և էներգետիկ կապերի խորացման, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն առնչվող հարցեր։
Հավելենք, որ ընդլայնված ձևաչափով հանդիպմանը հրավիրված է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։