ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ տաքսի նստելիս, անցավ մի տասը րոպե ու զգում եմ վարորդը ինչ-որ բան է ուզում ասել: Որոշեցի ես ընդառաջ գնամ օգնելու ու կիսաժպիտով հարցրի՝ «Ինչ-որ հարց ունե՞ք, որ ուզում եք տալ»:
Վարորդը թե`«Հա, ճիշտն ասած էս Իրկուտսկի չումայի թեմայից բան չենք ջոկում, հիմա կա՞, թե չկա: Մտածեցի` դուք կիմանաք»:
Ուզում էի պատասխանել, որ եթե Հայաստանի պառլամենտում պաշտոնյաները հավեսով իրար ծեծում են, նշանակում է՝ Հայաստանում առանձնապես խնդիր ու հարց չկա զբաղվելու`այդ թվում չումայի: Բայց այդպիսի պատասխանն ինձ թվաց չափից շատ սարկաստիկ՝ մարդու մտահոգ հարցին ու քանի վայրկյան լռեցի, հետո ասացի, որ Ռուսաստանը դեռ պաշտոնապես չի հաստատել, կարծում եմ՝ լուրջ չի:
Հետո հիշեցի, որքան «անլուրջ» էին Քովիդի մասին խոսակցությունները, երբ աշխարհի տարբեր ափերում մարդիկ այն աշխարհ էին գնում ու մինչև, որ հասավ մեր դուռը:
Ռուսաստանը կարող է պաշտոնապես չհաստատել վտանգի մասին, որովհետև դա վտանգավոր է պատերազմի օրակարգի համար:
Բայց մենք կարող ենք այլընտրանքային աղբյուրներից ճշտել ու հասկանալ` արդյոք պե՞տք է պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել, թե՞ ոչ, քանի որ Երևանի և Իրկուտսկի միջև կա ակտիվ ավիահաղորդակցություն և ուղևորափոխադրումներ:
Նորից վերադառնում ենք պետական վարչակազմի նկատմամբ վստահության հարցին: Այս պրիմիտիվ հարցի մասին խոսելու անհրաժեշտություն չի առաջանա, եթե վստահ լինես, որ վերևում նստածները նույն վերաբերմունքը չեն ունենա, ինչպես ունեին 2020 թվականին կորոնավիրուսի նկատմամբ:
Ժողովուրդը կասեր` տաքսու վարորդի աչքը վախեցած է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: