Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է, որ դեռ չի որոշել՝ արդյոք 2028 թվականին կառաջադրվի նախագահի պաշտոնում։
«Բնույթով հակված եմ հետաձգել որոշումների կայացումը,- նշել է նա,- Դեռևս լրջորեն չեմ մտածել այդ մասին»։
Ինչպես հաղորդում է «Politico»-ն, Տեխաս նահանգի Դալաս քաղաքում Հանրապետական կուսակցության համագումարին զուգահեռ անցկացված փակ միջոցառման մասնակիցները Վենսին ողջունել են որպես պետության հաջորդ ղեկավարի։
Օգոստոսի 7-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռ պատրաստ չէ հրապարակայնորեն պաշտպանել Վենսի թեկնածությունը 2028 թվականի ընտրություններում երկրի բարձրագույն պաշտոնի համար։