Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ

Հասարակություն

07.10.2026 | 12:47

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Լիպարիտի Մանուկյանից և նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը։ Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, երկու իրավաբանական անձում մասնակցություն և ընդհանուր շուրջ 448 միլիոն դրամ։

Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Լիպարիտի Մանուկյանից (Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դստեր ամուսին) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

– 3 անշարժ գույք, որից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզում.
– 1 տրանսպորտային միջոց.
– 2 իրավաբանական անձում մասնակցություն.
– 211 միլիոն 795 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
– 236 միլիոն 633 հազար դրամ՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձե»լ:

Leave a comment