«Ազատություն». Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն այսօր ավելի իրատեսական է, քան երբևէ, այս մասին հայտարարել է թուրք պատգամավոր և Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անհետ կորած անձանց թեմայով Բաքվում անցկացվող IV միջազգային համաժողովի ժամանակ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, նա նշել է, որ խաղաղության բանակցություններն ու համաձայնագրերը կարող են վերջ դնել ռազմական գործողություններին, սակայն կայուն խաղաղությունը պահանջում է հաշտեցում:
«Հարավային Կովկասը բախվել է հակամարտության, հարկադիր տեղահանման և խորը մարդասիրական տառապանքների: 1980-ականների վերջից և հատկապես 1990-ականների սկզբից ի վեր Ադրբեջանը բախվել է արտաքսման, հարկադիր տեղահանման և անհետ կորած անձանց ողբերգությանը»,- ասել է նա:
Ըստ նրա՝ 1990-ականների սկզբից Ադրբեջանի անհետ կորած մոտ 4000 քաղաքացիների ճակատագիրը շարունակում է մնալ լուրջ մարդասիրական մտահոգության առարկա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: