ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չունի իրանական նավթի կարիքը։
Նա պնդել է, որ Հորմուզի նեղուցն այժմ լիովին վերահսկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից։ «Այլ կերպ ասած՝ Հորմուզի նեղուցը պատկանում է ԱՄՆ ռազմածովային ուժերին և Միացյալ Նահանգներին։ Ահա թե ում է այն պատկանում. սա է ներկայիս իրավիճակը», – ասել է ԱՄՆ նախագահը։
«Սակայն մենք նրանց նավթի կարիքը չունենք։ Այլ երկրներ ունեն դրա կարիքը, ընդ որում՝ խիստ կարիքը, բայց մենք ապահովում ենք դրա արտահանումը։ Եվ մենք դա անում ենք ռեկորդային ծավալներով», – նշել է Թրամփը։
Բացի այդ, Թրամփն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել։ Ամերիկացի առաջնորդը համոզված է, որ այդ նպատակն, ըստ էության, արդեն իրագործվել է։ «Դա երբեք տեղի չի ունենա՝ երբեք։ Այդ հարցն արդեն լուծված է», – հայտարարել է նախագահը։