Եմենի «Ադեն» քաղաքի օդանավակայանը հարձակման է ենթարկվել «Անսար Ալլա» շարժման կողմից։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ վկայակոչելով Ադենի անվտանգության ծառայությունը։
«Երկու հրթիռ է արձակվել… հութիները չորեքշաբթի վաղ առավոտյան հարձակվել են Եմենի «Ադեն» միջազգային օդանավակայանի վրա»,– ասվում է հրապարակման մեջ։
Տուժածների մասին չի հաղորդվում:
«Անսար Ալլա» շարժումը հարձակվել է նաև Էր Ռիադի Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի վրա:
«Եմենի հութիները հայտարարել են Էր Ռիադի Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի վրա անօդաչուների կիրառմամբ հարձակման մասին»,- ընդգծում է գործակալությունը:
Բացի այդ, հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Համիս-Մուշաիթ քաղաքի Աբհա օդանավակայանի և ավիաբազայի վրա՝ կիրառելով բալիստիկ հրթիռներ և դրոններ: