«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 6-ի գիշերը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տանիքում հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք, որին կպչուն ժապավենով ամրացված են եղել 6 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները հոկտեմբերի 6-ին՝ ժամը 01։50-ի սահմաններում, իրականացրել են հիմնարկի տանիքի զննություն, որի արդյունքում հայտնաբերել են անօդաչու թռչող սարք։

Սարքին կպչուն ժապավենով ամրացված են եղել 6 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»։

Leave a comment