https://arm.sputniknews.ru/20261007/pek-nakhkin-nakhagahic-argravvats-70-ktavnery-cucadrvum-en-azgajin-patkerasrahum-107773866.html
ՊԵԿ նախկին նախագահից առգրավված 70 կտավները ցուցադրվում են Ազգային պատկերասրահում
ՊԵԿ նախկին նախագահից առգրավված 70 կտավները ցուցադրվում են Ազգային պատկերասրահում
Sputnik Արմենիա
Փաստաբանների գնահատմամբ՝ Գագիկ Խաչատրյանի գույքի առգրավումը կատարվել է կամայականորեն՝ «շոու բեմադրելու նպատակով»։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T11:13+0400
2026-10-07T11:13+0400
2026-10-07T11:14+0400
գագիկ խաչատրյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107773057_0:94:1500:938_1920x0_80_0_0_cca99e23e360ff971549ebcfe1e30a32.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետև ցուցադրվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը մասնակցել են քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ՔԿ-ից նաև հիշեցնում են, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր 70 կտավներ սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են իրեղեն ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին։Հրապարակված լուսանկարներում ցուցադրվածկտավների շարքում երևում են Գրիգոր Խանջյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդան Մախոխյանի, Զուլում Գրիգորյանի, սարգիս Մուրադյանի և այլ հայտնի նկարիչների գործեր։Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՔԿ-ն առանց մեկնաբանության տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էին Գագիկ Խաչատրյանից առգրավված զենքերը, տարատեսակ նկարներ, զարդեր և այլն։Հավելենք, որ Խաչատրյանի փաստաբանները վիճարկում են զարդերի, ժամացույցների, նկարների, զարդատուփերի, գրիչների և գրելու հավաքածուների առգրավումը։ Նրանց խոսքով՝ դատարանի որոշմամբ այդ իրերը որոնման և վերցնելու ենթակա չեն եղել։ Պաշտպանական կողմը նաև պնդում է, որ զարդերն ու ժամացույցները ընտանիքը ձեռք է բերել կամ նվեր ստացել դեռևս 1970-ական թվականներից։ Փաստաբանների գնահատմամբ՝ այդ գույքի առգրավումը կատարվել է կամայականորեն՝ «շոու բեմադրելու նպատակով»։Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր: Դիմակավորված ԱԱԾ ծառայողները նրան պառկած վիճակում պատգարակով տնից դուրս էին բերել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ էլ միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Արդյունքումօգոստոսի 2-ին նա 2 ամսով կալանավորվեց։Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107773057_63:0:1438:1031_1920x0_80_0_0_35cf3042efcfcc8566cfe6f2c38e56a6.jpg.webp
գագիկ խաչատրյան
գագիկ խաչատրյան
Փաստաբանների գնահատմամբ՝ Գագիկ Խաչատրյանի գույքի առգրավումը կատարվել է կամայականորեն՝ «շոու բեմադրելու նպատակով»։
ՔԿ-ից նաև հիշեցնում են, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր 70 կտավներ սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են իրեղեն ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին։
Հրապարակված լուսանկարներում ցուցադրվածկտավների շարքում երևում են Գրիգոր Խանջյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդան Մախոխյանի, Զուլում Գրիգորյանի, սարգիս Մուրադյանի և այլ հայտնի նկարիչների գործեր։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՔԿ-ն առանց մեկնաբանության տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էին Գագիկ Խաչատրյանից առգրավված զենքերը, տարատեսակ նկարներ, զարդեր և այլն։
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր: Դիմակավորված ԱԱԾ ծառայողները նրան պառկած վիճակում պատգարակով տնից դուրս էին բերել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ էլ միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Արդյունքումօգոստոսի 2-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։