«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում հերթական ներքին վերադասավորումներն ու կադրային զտումներն են ընթանում։ Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՔՊ Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում որոշում է կայացվել պատգամավոր Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցության շարքերից։
Իշխող ուժը, ինչպես նախկին նմանօրինակ դեպքերում, փակ դռների հետևում է կայացրել իր թիմակցին պատժելու որոշումը՝ չներկայացնելով հստակ ու հանրային պատճառաբանություններ։ Փաստացի, Փաշինյանի գլխավորությամբ կուսակցական ղեկավարությունը շարունակում է ազատվել այն դեմքերից, որոնց ներկայությունը տվյալ պահին այլևս ձեռնտու կամ անվտանգ չէ իշխող վերնախավի համար։