Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին. Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել է․

 

«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, եթե ոչ արդարացնում, ապա առնվազն, փորձում է մեղմել երեխաների ներկայությամբ հայ կնոջը կրակած զինված ադրբեջանցու գործողությունները և ինչպես տարբեր այլ քրեական գործերի դեպքում,

ուղղորդում է գործով քննության ընթացը` շտապելով հերքել դիվերսիոն ներթափանցման հնարավոր վարկածն ու դաշտ նետել վարկածը, թե զինված ադրբեջանցին մառախուղի պատճատով մոլորվելու յետևանքեվ է հայտնվել ՀՀ տարածքում։ Ըստ էության, Փաշինյանը փորձում է մեղմել նրա գործողությունները` հսյտարարելով, թե ձերբակալության ժամանակ բռրջինս դիմադրություն ցույց չի տվել և հանձնվել է` ունենալով լիքը պարկուճներով պահունակ։

 

Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ։

 

Ստորև նշվածը հաստատող մի քանի բառացի մեջբերում նրա հարցազրույցից, որտեղ անդրադարձել է Շաքիում տեղի ունեցածին:

Դեպքը եղել է նախնականով էսպես` ինքը գնացել ա` էդ տանը քնել ա հետո տան տերերը եկել են, հայտնաբերել են և էդ անսպասելիության, էդ խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել էդ ամեն ինչը


Պարզ չի` ադրբեջանցի զինվորը ուզեցել ա անցնի Հայաստան, թե՞ մոլորվել ա

Բացարձակ անհեթեթություն է, որ դիվերսիա է եղել երկու երեք հոգի են եղել

Դրանք տարբեր թեմաներ են, էդպիսի դեպքերը, որ զինվորները էս կողմ, էն կողմ անցնում են, ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Հիմա մենք իրենց ասենք գերիներից մեզ տվեք, որ էս զինվերիմ տա՞նք, վաղը կարա մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու։

Այս ամենը, ցավոք, արդեն կանխատեսելի ու սպասելի ձեռագիր է, որից հայ հասարակությունը պետք է օր առաջ հետևություններ անի»։

Leave a comment