https://arm.sputniknews.ru/20261006/hanrajin-geraka-shahi-anvan-tak-mardkanc-parzapes-unezrkum-en-pastaban-107693370.html
Հանրային գերակա շահի անվան տակ մարդկանց պարզապես ունեզրկում են. փաստաբան
Հանրային գերակա շահի անվան տակ մարդկանց պարզապես ունեզրկում են. փաստաբան
Sputnik Արմենիա
Փաստաբան Աշոտ Նուրիջանյանը Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում անդրադարձել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման… 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T22:15+0400
2026-10-06T22:15+0400
2026-10-06T22:27+0400
հանրային գերակա շահ
պետություն
սեփականատեր
շենք
բազմաբնակարան շենք
ազգայնացում / պետականացում
պետականացում
գագիկ ծառուկյան
սամվել կարապետյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107754674_0:0:1920:1080_1920x0_80_0_0_5755ed5c8dde3cfede614dd5fc33901d.png.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Հանրային գերակա շահի անվան տակ մեր երկրում քողարկում են բիզնես կամ կոռուպցիոն շահերը։ Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում այս մասին ասել է փաստաբան Աշոտ Նուրիջանյանը։«Օրենսդրության անվան տակ մարդկանց պարզապես ունեզրկում են»,– նշում է նա։Նրա դիտարկմամբ` սեփականատերերից օտարված տարածքներում այսօր հիմնականում բազմաբնակարան բնակելի շենքեր, բնակելի թաղամասեր են կառուցվում, ինչը, ըստ նրա, հակասում է օրենքի տրամաբանությանը։Անշարժ գույքից բացի մեր երկրում հանրային գերակա շահը կիրառվում է նաև մասնավոր տնտեսական ակտիվների պետականացման գործընթացներում։Հանրային գերակա շահ ճանաչելու նպատակով է, օրինակ, ՀՀ կառավարությունը հիմնավորել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը պետականացնելու մասին սեպտեմբերին ներկայացված նախագիծը։Գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությունն էլ թեև ՀՀ պետական կառավարմանն ու պահպանմանն է հանձնված Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, բայց մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ հայտարարել էր գործարանը պետականացնելու մտադրության մասին:Հանրային գերակա շահի անվան տակ իրականացվող այս գործընթացները փաստաբանը խիստ խնդրահարույց է համարում` նկատելով. «Հետաքրքիր զուգադիպությամբ ընթացակարգը կիրառվում է կոնկրետ այն անձանց նկատմամբ, ովքեր քաղաքական այլ հայացքներ ունեն։ Երկրորդ` որտե՞ղ է այն երաշխիքը, որ պետությունն այս ընկերություններն ավելի լավ կկառավարի, և հանրությունը դրանից կօգտվի»։Փաստաբանը չի բացառում նաև, որ հօգուտ հանրության ներկայացվող գործընթացը կարող է նույնիսկ հանրության շահերին վնասող հետևանքների հանգեցնել, օրինակ` աշխատատեղերի փակման կամ ներդրումների դադարեցման։Նշենք, որ 2006 թվականին ընդունված «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը վերջին անգամ փոփոխվել և լրացվել է 2026թ–ի փետրվարի 11-ին։Սահմանված որոշ նոր ընթացակարգեր Աշոտ Նուրիջանյանը «մսաղաց» է անվանում` նշելով, որ եթե նախկինում պետություն-հարձակվող և քաղաքացի-պաշտպանվող հարաբերություններում կամ մի մեծ ֆիլտր` դատարանը, ապա այսօր քաղաքացուց նրա գույքը վերցնելու համար պետությունն այլևս դատարան չի դիմում։ Ընդամենը ծանուցում է քաղաքացուն իր որոշման մասին, որից հետո դիմում է կադաստր`տվյալ գույքի նկատմամբ անձի սեփականությունը դարձնելով ՀՀ սեփականությունը։ Դրանից հետո ոստիկանությունը վտարում է քաղաքացուն իր տնից։Այս պարագայում արդեն քաղաքացին պետք է դատարան դիմի։ Եվ, քանի որ ապացուցման բեռն ամբողջությամբ մնում է քաղաքացու ուսերին, նա նաև ստիպված պետք է սեփական միջոցներով գնահատող ընկերություն վարձի, նոր գնահատում իրականացնի, որի հիմքով կկարողանա նոր փոխհատուցում պահանջել։Ընդ որում, դատարանն այդ ընթացքում հայցի ապահովում չի կարող կիրառել։ Օրինակ` չի կարող կասեցնել գերակա շահ ճանաչված տան քանդումը` մինչ դատական պրոցեսի ավարտը։ Ու թե ինչպես է գնահատվելու քանդված տան արժեքը, սա արդեն հարցի հաջորդ կողմն է։Փաստաբան Աշոտ Նուրիջանյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107754674_233:0:1673:1080_1920x0_80_0_0_4cddc0b0dfb3eba2e3751af265876a19.png.webp
հանրային գերակա շահ, պետություն, սեփականատեր, շենք, բազմաբնակարան շենք, ազգայնացում / պետականացում, պետականացում, գագիկ ծառուկյան, սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), արարատցեմենտ, տեսանյութեր, տեսանյութ, видео
հանրային գերակա շահ, պետություն, սեփականատեր, շենք, բազմաբնակարան շենք, ազգայնացում / պետականացում, պետականացում, գագիկ ծառուկյան, սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), արարատցեմենտ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Փաստաբան Աշոտ Նուրիջանյանը Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում անդրադարձել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի կիրառման խնդրահարույց դեպքերին։
«Օրենսդրության անվան տակ մարդկանց պարզապես ունեզրկում են»,– նշում է նա։
Նրա դիտարկմամբ` սեփականատերերից օտարված տարածքներում այսօր հիմնականում բազմաբնակարան բնակելի շենքեր, բնակելի թաղամասեր են կառուցվում, ինչը, ըստ նրա, հակասում է օրենքի տրամաբանությանը։
«Եթե մենք կառուցեինք մայրուղիներ, տրանսպորտային հանգույցներ, մետրոյի կայարաններ, ապա մեծ հաշվով հանրությունն ազատ էր դրանցից օգտվելու։ Բայց բազմաբնակարան նորակառույցների դեպքում ո՞րն է հանրության շահը»,– ասում է Նուրիջանյանը` որպես օրինակ հիշեցնելով այս պահին Նորագավիթ թաղամասում իրականացվող քաղաքաշինական նախագիծը կամ Աջափնյակի Արզումանյան փողոցում արդեն իրականացված գործընթացը։
Անշարժ գույքից բացի մեր երկրում հանրային գերակա շահը կիրառվում է նաև մասնավոր տնտեսական ակտիվների պետականացման գործընթացներում։
Հանրային գերակա շահի անվան տակ իրականացվող այս գործընթացները փաստաբանը խիստ խնդրահարույց է համարում` նկատելով.
«Հետաքրքիր զուգադիպությամբ ընթացակարգը կիրառվում է կոնկրետ այն անձանց նկատմամբ, ովքեր քաղաքական այլ հայացքներ ունեն։ Երկրորդ` որտե՞ղ է այն երաշխիքը, որ պետությունն այս ընկերություններն ավելի լավ կկառավարի, և հանրությունը դրանից կօգտվի»։
Փաստաբանը չի բացառում նաև, որ հօգուտ հանրության ներկայացվող գործընթացը կարող է նույնիսկ հանրության շահերին վնասող հետևանքների հանգեցնել, օրինակ` աշխատատեղերի փակման կամ ներդրումների դադարեցման։
«Եթե պետությունն իրեն ազատ թողնի վերցնել այն մեծ բիզնեսները, որոնք ունեն եկամուտ, պետականացնել և ասել, որ շահույթը կուղղվի հանրությանը, արդյոք այդ դեպքում այստեղ ինչ–որ մեկը ներդրում կանի։ Այսինքն` մի կողմից մեզ ասում են` հարգելի՛ հանրություն, այսինչ տնտեսվարողի բիզնեսը եթե մենք վերցնենք, դրա շահույթի հաշվին, բյուջետային միջոցներով ձեզ համար լավ կլինի, բայց մյուս կողմից` եթե ներդրողի մոտ վախ լինի, որ իր բիզնեսը մի քիչ զարգանալուց հետո պետությունը կարող է գերակա շահ ճանաչել այն ու վերցնել, ինչ–որ մեկը կգա՞ այդ ռիսկերի տակ աշխատի։ Կարծում եմ` ո՛չ։ Եվ այստեղ արդեն կունենանք աշխատատեղերի կորուստ և այլն»,– նշում է մեր զրուցակիցը։
Սահմանված որոշ նոր ընթացակարգեր Աշոտ Նուրիջանյանը «մսաղաց» է անվանում` նշելով, որ եթե նախկինում պետություն-հարձակվող և քաղաքացի-պաշտպանվող հարաբերություններում կամ մի մեծ ֆիլտր` դատարանը, ապա այսօր քաղաքացուց նրա գույքը վերցնելու համար պետությունն այլևս դատարան չի դիմում։ Ընդամենը ծանուցում է քաղաքացուն իր որոշման մասին, որից հետո դիմում է կադաստր`տվյալ գույքի նկատմամբ անձի սեփականությունը դարձնելով ՀՀ սեփականությունը։ Դրանից հետո ոստիկանությունը վտարում է քաղաքացուն իր տնից։
Այս պարագայում արդեն քաղաքացին պետք է դատարան դիմի։ Եվ, քանի որ ապացուցման բեռն ամբողջությամբ մնում է քաղաքացու ուսերին, նա նաև ստիպված պետք է սեփական միջոցներով գնահատող ընկերություն վարձի, նոր գնահատում իրականացնի, որի հիմքով կկարողանա նոր փոխհատուցում պահանջել։
Փաստաբան Աշոտ Նուրիջանյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։