https://arm.sputniknews.ru/20261006/khaghaghutjuny-kap-uni-banakum-inqnaspanutjan-ajs-nvor-aliqi-het-pashinjan-107762689.html
Խաղաղությունը կապ ունի բանակում ինքնասպանության այս նոր ալիքի հետ. Փաշինյան
Խաղաղությունը կապ ունի բանակում ինքնասպանության այս նոր ալիքի հետ. Փաշինյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Խաղաղությունը կապ ունի ՀՀ զինված ուժերում ինքնասպանության այս նոր ալիքի հետ։ «Ինֆոքոմի» «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում… 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T21:20+0400
2026-10-06T21:20+0400
2026-10-06T21:20+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
բանակ
ինքնասպանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Խաղաղությունը կապ ունի ՀՀ զինված ուժերում ինքնասպանության այս նոր ալիքի հետ։ «Ինֆոքոմի» «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի կամ նախկին անվտանգային տրամաբանությամբ՝ համարվում է մահացու մեղք։«Նախկինում, երբ լարվածություն կար, զինվորն ինքը մոտիվացիա ուներ մարտական դիրքում չքնելու, որովհետև մտածում էր՝ քնի, կարող է՝ գան, իրեն սպանեն, վնաս տան»,- ասել է ՀՀ վարչապետը։Քանի որ հիմա խաղաղություն է, չքնելու մոտիվացիան պակասել է, միաժամանակ, ըստ նրա, դա արդարացում չէ։«Եթե մենք տեսնենք՝ սովորական կյանքում 100 հազար բնակչին ընկնող ինչքան ինքնասպանություն է տեղի ունենում, և բանակում ինչքան է ինքնասպանություն տեղի ունենում, կտեսնենք, որ բանակում էականորեն ավելի քիչ ինքնասպանություններ են տեղի ունենում»,- հայտարարել է Փաշինյանը։Նա միաժամանակ նշել է՝ դա չի նշանակում, թե խնդիր չկա, նշանակում է՝ այդ խնդրի մեջ պետք է խորանալ։
2026
Լուրեր
am_HY
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ, ինքնասպանություն
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ, ինքնասպանություն
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Խաղաղությունը կապ ունի ՀՀ զինված ուժերում ինքնասպանության այս նոր ալիքի հետ։ «Ինֆոքոմի» «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի կամ նախկին անվտանգային տրամաբանությամբ՝ համարվում է մահացու մեղք։
«Նախկինում, երբ լարվածություն կար, զինվորն ինքը մոտիվացիա ուներ մարտական դիրքում չքնելու, որովհետև մտածում էր՝ քնի, կարող է՝ գան, իրեն սպանեն, վնաս տան»,- ասել է ՀՀ վարչապետը։
Քանի որ հիմա խաղաղություն է, չքնելու մոտիվացիան պակասել է, միաժամանակ, ըստ նրա, դա արդարացում չէ։
«Եթե մենք տեսնենք՝ սովորական կյանքում 100 հազար բնակչին ընկնող ինչքան ինքնասպանություն է տեղի ունենում, և բանակում ինչքան է ինքնասպանություն տեղի ունենում, կտեսնենք, որ բանակում էականորեն ավելի քիչ ինքնասպանություններ են տեղի ունենում»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա միաժամանակ նշել է՝ դա չի նշանակում, թե խնդիր չկա, նշանակում է՝ այդ խնդրի մեջ պետք է խորանալ։