ՔՊ-ն շարունակում է ծածկադմփոց անել ու չընդունել իր քաղաքական պատասխանատվությունը․ Դավթյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի ելույթը վերաբերում էր ամենաթողությանը։

«Երբ  խոսում ենք Սուրեն Պապիկյանի և Պաշտպանության նախարարության կողմից Շաքիում տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ որևէ հայտարարություն չանելու մասին,ապա պետք է ասել՝ պաշտպանության նախարարը զբաղված է բունկերների հաշվին «փիառվելով», նկար, ռիլեր նկարելով։ Ու գիտե՞ք այստեղ խնդիրը որն է, որ  արդեն չեմ զարմանում և չեմ մտածում, որ ՔՊ-ի համար նշանակություն ունի մեր հայ ժողովրդի անվտանգությունը, հատկապես Շաքիի բնակիչ տիկին Անի Ավետիսյանի անվտանգությունը»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորը նաև նշեց, որ ուսումնասիրել է այս ընթացքում այն հրապարակումները, որոնք տեղ են գտել ադրբեջանական ԶԼՄ-ներում։

«Մի շատ հետաքրքիր վերնագրեր ձեզ համար ընթերցեմ ՝  Ադրբեջանի ԶԼՄ-ներում տիկնոջ ոտին կրակելը, երեխաներին ահաբեկելը, ներկայացվում է որպես ինքնապաշտպանություն։  Հաջորդը, բառացի կարդում  եմ ինչ է գրված իրենց ԶԼՄ-ներից մի քանիսում, Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի մասին անհավանական պատմություններ են հորինվում։ Մյուս հատվածը հայկական կողմը փորձում է ադրբեջանական   բանակին վարկաբեկել։ Ի՞նչ է սա, եթե ոչ նոր «սաֆարովների» ծնունդի իրականացում։ Ադրբեջանի պետական քարոզչությունը և մոտեցումը նման դեպքին ոչ թե բխում է արդարադատության կայացումից, այլ բխում է սեփական հայատյաց քաղաքականության առաջ մղումից։ Այստեղ խնդիրը բնավ մենք չենք, Այստեղ խնդիրը խաղաղություն ուրացողների մեջ է։ Ոչ թե իրական խաղաղությաան, այլ այն խաղաղության,որը կառուցվում է այդ ամբողջ փուչիկի շրջանակներում։ ՔՊ-ն շարունակում է ծածկադմփոց անել ու չընդունել իր քաղաքական պատասխանատվությունը։ Սա խոսում է ամենաթողության մասին։ Սա է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջ բերկրանքը»,- շարունակեց քաղաքական գործիչը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Leave a comment